Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 06.05.2021 - 21.05.2021

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նպատակ ունի բարելավել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, խնայելով ֆինանսական միջոցներ Վարդենիսի պոլիկլինիկան Վարդենիսի հիվանդանոցին միացման եղանակով վերակազմակերպելու միջոցով։ Միաժամական, ներկայացված նախագծով առաջարկվում է «Բերդի ԲԿ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Առողջապահության նախարարությանը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց սպասարկումը իրականացնել ՊՆ ենթակայության տակ գործող բժկական կազմակերպության կողմից։
0 5290

Discussed 18.03.2021 - 02.04.2021

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նպատակ ունի բարելավել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մատուցվող ինֆեկցիոն ծառայությունների որակն ու հասանելիությունը, միաժամանակ, ապահովելով դրանց անընդհատությունն ու լիարժեքությունը, նաև կանոնակարգել ՀՀ Սյունիքի մարզում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ների միաձուլման գործընթացը։
0 5843

Discussed 10.01.2020 - 27.01.2020

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգի հզորացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են. առողջապահական համակարգի ծախսարդյունավետության բարձրացում, առկա ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործում, առողջապահական ենթակառուցվածքների բարելավում և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, նորագույն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ներդրում, և որ ամենակարևորն է` համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում: Այս համատեքստում կենսական կարևորություն է ձեռք բերում  բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը, քանի որ վերջինս բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ամենակարևոր բաղադրիչն է: Այդ իսկ նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել է  «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլականը»:  
0 7693